Խորհրդարանական ընտրություններ. Երեւանում բացվել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբը 5 ապրիլի 2007 - 15:37 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ դիտորդական առաքելությունը, որ հետեւելու է մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, կընդգրկի շուրջ 150 մարդ: Նախնական փուլում Հայաստանում կաշխատի 29 հոգուց կազմված երկարաժամկետ դիտորդական առաքելությունը, որը կդիտարկի ընտրական գործընթացները: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի Գլխավոր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքերով, ապրիլի 4-ին Երեւանում բացվեց ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբը, «բացի այդ աշխատանք է տարվում շրջաններում եւս 4 շտաբ բացելու ուղղությամբ»: Ընդ որում նա հավելել է, որ նախատեսվում է ընտրությունների օրը այցելել 41 ընտրատարածք եւ շուրջ 60 տոկոս ընտրատեղամասեր: Ըստ Վ.Ռուշայլոի, դիտորդական առաքելության ձեւավորման ժամանակ հաշվի է առնվում վարչատարածքային միավորների քանակը, թեկնածուների քանակը եւ Հայաստանում ընտրությունների այլ առանձնահատկություններ: Իր մասնակցությունը դիտորդական առաքելությանը հաստատել են ԱՊՀ 9 պետություններ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |