Հայաստանի նախագահը շնորհավորել է հանրապետության կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ 7 ապրիլի 2007 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հանրապետության կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, հայտնում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Այն, որ Հայաստանում մայրությանը առանձին պետական տոն է նվիրված, ցույց է տալիս մեր հասարակության մեջ մոր կերպարի նկատմամբ առկա հատուկ վերաբերմունքը: Անգնահատելի է ձեր դերակատարումը ամուր ընտանիքի ավանդույթների եւ օջախի ջերմության պահպանման գործում: Դուք եք կրում մեր ապագա սերունդները լույս աշխարհ բերելու, մեծացնելու, կրթելու, արժանապատիվ ձեւով դաստիարակելու դժվարին աշխատանքի հիմնական բեռը: Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ սեր եւ երջանկություն, բոլոր մայրերին` զավակներով հպարտանալու բերկրանք»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |