Ռուսաստանի առաջին փոխվարչապետը կայցելի Հայաստան աշխատանքային այցով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը ապրիլի 10-11-ին կայցելի Հայաստան աշխատանքային այցով ՀՀ վարչապետի հրավերով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ՀՀ կառավարության մամլո ծառայությունում: Ապրիլի 11-ին նախատեսվում է Սերգեյ Իվանովի հանդիպումը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Այցի շրջանակներում հանդիպում է նախատեսվում նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, նախատեսվում է այցելություն թիվ 21 միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողների երեխաները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---