Հայաստանի քաղաքական կուսակցությունները սկսել են հրապարակել նախընտրական ծրագրերը 9 ապրիլի 2007 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Հայաստանում մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: Արդեն այսօր «Ազգային միաբանություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները հրապարակեցին իրենց նախընտրական ծրագրերը: «Ազգային միաբանություն» կուսակցության ծրագրում ընտրողների ուշադրությանն են ներկայացված ազգային ծրագրերը, գաղափարախոսությունը, հակակոռուպցիոն քաղաքականությունը, բարեփոխումների եւ լրացումների անհրաժեշտությունը հասարակական կյանքի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, տնտեսությունը, կրթությունը, գիտությունը: «Ծրագրի նախապատրաստման ժամանակ մենք ուշադրություն ենք դարձրել Ռուսաստանի փորձին Ազգային ծրագրերի մշակման գործում, ԱՄՆ-ի փորձին դեպրեսիայի հաղթահարման գործում, ինչպես նաեւ Գերմանիայի փորձին»,-հայտարարել է կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը: «Օրինաց երկրի» հիմնական քաղաքական խնդիրը արտաքին քաղաքականության ոլորտում անդմակացությունն է եվրոպական կառույցներին եւ նրանց հետ հարաբերությունների հետագա խորացումը: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, Հայաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը` ելույթ ունենալով կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսին: Նա ընդգծել է, որ կուսակցությունը դիտարկում է եվրոպական կառույցների հետ հարաբերությունների հետագա խորացումը, նպատակ ունենալով անդամակցել Եվրամիությանը: Ընդ որում նա ընդգծել է, որ կուսակցությունը շեշտադրում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը, ոչ թե անդամակցումը այդ կազմակերպությանը: Որպես արտաքին քաղաքականության այլ գերակայություններ Ա.Բաղդասարյանը նշել է բարեկամական կապերի զարգացումը Ռուսաստանի հետ, հարաբերությունների խորացումը ԱՄՆ-ի հետ, ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ փոխշահավետ կարգավորումը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |