Մոտ օրերս կկայանա Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Եգիպտոս

PanARMENIAN.Net - Մոտ օրերս կկայանա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Եգիպտոս: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, այցի կոնկրետ օրը հայտնի կդառնա ապրիլի 10-11-ին: Մինչդեռ, Քաթարի նորությունների գործակալությունը հաղորդում է, որ Ռոբերտ Քոչարյանի այցը Եգիպտոս կսկսվի ապրիլի 14-ին եւ կտեւի 7 օր: Այցի ընթացքում Հայաստանի նախագահը կհանդիպի իր եգիպտացի գործընկեր Հոսնի Մուբարաքի հետ եւ կքննարկի տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում: Ռ.Քոչարյանը կստորագրի նաեւ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտենորւմ համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---