Տեսականորեն, Հայաստանում հնարավոր են գունավոր հեղափոխություններ, բայց պրակտիկորեն` ոչ27 ապրիլի 2007 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Տեսականորեն, Հայաստանում հնարավոր են գունավոր հեղափոխություններ, բայց պրակտիկորեն` ոչ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, իշխանությունները կառուցողական են տրամադրված, ցանկանում են արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ ընտրությունների արդյունքից դժգոհ մարդկանց 50 տոկոսն իրենց կարծիքը ձեւավորում են ընտրություններին մասնակցելու սեփական փորձից, 10 տոկոսը` պարտված քաղաքական ուժերի եւ կուսակցությունների ազդեցության ներքո, եւս 15 տոկոսը` դիտորդների ազդեցության ներքո: Այդպիսով, եթե մեզ հաջողվի արդա, նորմալ ընտրություններ անցկացնել, այդ դեպքում ապակայունցանող գործընթացներ ստեղծելու համար սոցիալական հիմք չի լինի»,- նշել է Ս. Սարգսյանը: Իհարկե, ավելացրել է նա, կան առանձին փոքրաթիվ խմբեր, որոնք արդեն հիմա խոսում են այն մասին, որ ընտրությունների արդյունքները կեղծվելու են: «Ինչից են նրանք այդ եզրակացությանը հանգում, դժվարանում եմ ասել, քանի որ հրապարակվել են ԵԱՀԿ մշտական առաքելության երկու միջանկյալ զեկույցներ, որոնցում բացակայում են քիչ թե շատ բացասական գնահատականներ նախընտրական շրջանի վերաբերյալ, այն դրական է գնատահտվում: 50 կամ 1000 մարդու դժգոհությունը չի կարող մեզ համար որոշիչ գործոն լինել. գոյություն ունի հասարակություն, կան իրավապաշտպան մարմիններ, որոնք պետք է պետք է կատարեն իրենց առաքելությունը»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |