Սերժ Սարգսյան. «Ես գտնում եմ, որ մեր անվտանգության համակարգը լավն է»

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր պետություն ինքնակամ է ընտրում իր անվտանգության համակարգը, հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հարցը: «Ես գտնում եմ, որ մեր անվտանգության համակարգը լավն է: Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ, մեր ռազմավարական գործընկերը Ռուսաստանն է: Տարածաշրջան ՆԱՏՕ-ի հնարավոր գալու հիմնական հարցը հեռահաղորդակցություններն են: Ես չեմ ասի, որ այսօր դրանք կատարյալ վիճակում են, իսկ վաղը անպիտանիության կմատնվեն: Հուսով եմ, որ Հայաստանն ու Ռուսաստանը ելք կգտնեն, որպեսզի իրավիճակը չազդի մեր անվտանգության վրա»,- նշել է նա, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---