ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը կարող է գլխավորել ԼՂՀ պաշտպանության նախարարը

PanARMENIAN.Net - Հայկական բանակում կան շատ լավ եւ բանիմաց գեներալներ, որոնք կարող են գլխավորել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ մի շարք անուններ են քննարկվում: «Այդ ցուցակում կա նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանի անունը: Նա եւս կարող է նշանակվել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, ինչու ոչ»,- նշել է Հարությունյանը:



Նշենք, որ Միքայել Հարությունյանը մինչեւ ապրիլի 24-ին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն էր եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Ներկա դրությամբ, Գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնակատարն է գեներալ-մայոր Էնրիկո Ապրիամովը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---