Հայկական Ա-320 ինքնաթիռի կործանումից մեկ տարի է անցել 3 մայիսի 2007 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Մեկ տարի առաջ 2006 թվականի մայիսի 3-ին «Ադլեր» օդակայանի մերձակայքում վթարի ենթարկվեց Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ավիաընկերության Ա-320 ինքնաթիռը: Իքնաթիռում եղած բոլոր 113 հոգին, այդ թվում 105 ուղեւորներն ու անձնակազմի 8 անդամները զոհվեցին: Մայիսի 3-ին Էջմիածնի Սբ.Հռիփսիմե եկեղեցում հոգեհանգստի պաշտոն մատուցվեց ի հիշատակ զոհվածների: «Արմավիա» ընկերությունը կազմակերպել է զոհվածների հարազատների եւ մերձավորների համար Երեւան-Սոչի չարթերային չվերթը: Մայիսի 6-ին Սբ. Էջմիածնի մայր տաճարում տեղի կունենա Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդը պատարագ կմատուցի ի հիշատակ վթարի զոհերի: ՄԱԿ-ի տեխնիկական հանձնաժողովի վերջնական զեկույցում ասվում է, որ վթարը տեղի է ունեցել հրամանատարա-օդային անձնակազմի անարդյունավետ գործողությունների արդյունքում: Ըստ եզրակացության, օդանավի համակարգերի եւ շարժիչների աշխատանքի խափանում չի գրանցվել, ինքնաթիռը ենթարկվել է ավտոպիլոտի եւ անձնակազմի գործողություններին, իսկ վառելիքի մակարդակը բակերում բավարար է եղել թռիչքն բարեհաջող ավարտելու համար: «Ողբերգությունը տեղի է ունեցել կառավարվող թռիչքի ընթացքում` ջրային մակերեսին օդանավի բախման հետեւանքով, գիշերը, Սոչիի օդանավակայանում վայրէջքի արգելման պատճառով բարձրություն հավաքելիս, եղանակային պայմանները եղել են 06 թռիչքուղու համար սահմանված նվազագույուն ցուցանիշից վատ»,-ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |