Ստրասբուրգում կարող է կայանալ ՀՀ ԱԳՆ ղեկավարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը 8 մայիսի 2007 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Հնարավոր է, որ մայիսի 11-ին Ստրասբուրգում կայանա արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, հանդիպման ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլը: Նշենք, որ մայիսի 10-ին Մադրիդում ծրագրված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) հանդիպումը: Խորհրդատվությունների ընթացքում միջնորդները կքննարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման հնարավորությունը հունիսի 10-ին Սանկտ-Պետերբուրգում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |