Երեւանում ավարտվել են «Համատեղ ձգտում-2007» զորավարժությունները

PanARMENIAN.Net - Երեւանում ավարտվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում-2007» զորավարժությունները: ՀՀ ԶՈՒ կապի եւ ավտոմատ համակարգերի կառավարման վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Բաբուրյանի խոսքերով, զորավարժությունները հաջող են անցել, հասնելով բոլոր դրված նպատակներին:



Իր հերթին Հայաստանում ԱՄՆ զինվորական կցորդ Ռասսել Գրիմլին նշել է, որ երկու շաբաթվա ընթացքում վեց երկրների ներկայացուցիչները 50 ստուգարք են անցկացրել եւ ամրապնդել են համագործակցությունը:



ԱՄՆ Եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում-2007» զորավարժությունները անցան Երեւանում ապրիլի 27-ից մինչեւ մայիսի 10-ը: Զորավարժություններին մասնակցել են կապի ստորաբաժանումներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Հորվաթիայից եւ Հայաստանից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---