ՀՀ ղեկավարը ԵՄ դիտորդական առաքելություններից ակնկալում է ընտրական գործընթացների օբյեկտիվ գնահատականներ11 մայիսի 2007 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրամիության խորհրդարանական դիտորդական առաքելության պատվիրակությանը` Մարի Ան Իսլեր Բեգենի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դիտորդներին` մեր երկրի համար պատասխանատու ժամանակահատվածում այստեղ գտնվելու եւ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար: Ռոբերտ Քոչարյանն ընտրությունները կարեւորել է երկու տեսանկյունից. նշելով, որ դրանք առաջինն են սահմանադրական բարեփոխումներից հետո, որի արդյունքում ձեւավորվելու է նոր լիազորություններով խորհրդարան, եւ երկրորդը` նախորդում են նախագահական ընտրություններին: Երկրի ղեկավարի գնահատմամբ, նախընտրական շրջանը եւ բուն քարոզարշավն անցել են հանգիստ ու քաղաքակիրթ մթնոլորտում, քաղաքական ուժերը լայն հնարավորություններ են ունեցել ներկայացնելու իրենց տեսակետները: Զրուցակիցները քննարկել են ընտրական գործընթացի, դրա դիտարկման հիմնական սկզբունքների հետ կապված հարցեր: Հանրապետության նախագահը պարզաբանումներ է տվել դիտորդներին հետաքրքրող խնդիրների վերաբերյալ: Եվս մեկ անգամ ընդգծելով միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու կառավարության վճռականությունը, Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ դիտորդական առաքելություններից ակնկալել է օբյեկտիվ գնահատականներ: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |