Վ. Օսկանյանն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման հարցում Վիեննայի աջակցությունը14 մայիսի 2007 - 19:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Մարիուս Կալլիգարիսին` հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ: Նախարարը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց բարձր առաքելության կատարման գործում: Այնուհետեւ զրուցակիցները շոշափեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, անդրադարձան ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման հարցում ավստրիական կողմի աջակցության հնարավորություններին: Նշվեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը եւ առկա ներուժն օգտագործելու պատրաստակամությունը: Դեսպանի խնդրանքով, նախարար Օսկանյանը ներկայացրեց խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Քննարկվեցին նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |