Հայաստանի եւ Իտալիայի ռազմական համագործակցությունը պետք է ընդլայնել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլիին: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նախարարն ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունները քաղաքական, տնտեսական ոլորտներում բավական առաջընթաց են ապրել: «Այս դրական ֆոնի վրա անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը նաեւ ռազմական, ռազմաբժշկական եւ կրթական ոլորտներում»,- ընդգծել է Միքայել Հարությունյանը: Խոսելով հայ-իտալական ռազմական հարաբերությունների մասին` կողմերն անդրադարձան երկու երկրների միջեւ իրականացվող երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը: Խոսեցին նաեւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում ինչպես զինված ուժերում, այնպես էլ երկրում իրականացվող բարեփոխումների մասին: Նախարարը կարեւորեց նաեւ Իտալիայի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի դերը երկկողմ հարաբերություններում եւ դեսպանին ներկայացրեց համանուն հայկական ինստիտուտի տնօրեն, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանին` առաջարկելով սկսել համագործակցությունը երկու երկրների վերոնշյալ հաստատությունների միջեւ: Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---