Հունիսի 5-ին Երեւան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին տարածաշրջանային այցով Երեւան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի թագավորության ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը: Այցի ընթացքում նախատեսվում են ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջան է ժամանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի ԱՊՀ պետությունների ղեկավարների հունիսի 9-10 Սանքտ Պետերբուրգում կայանալիք ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման վերջնական նախապատրաստման նպատակով:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---