Տարածաշրջանում որոշակի հակահայկական համակարգի պայմաններում Հայաստանի որոշակիորեն ագրեսիվ քաղաքականությունը կարող է տեղին լինել 4 հունիսի 2007 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության հարցում հայկական կողմի հնարավոր զիջումները չեն ենթադրում, որ Ադրբեջանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ կփոխվի: Երկուշաբթի օրը Երեւանում նման կարծիք է հայտնել պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի հնարավոր զարգացումները» խորագրով կլոր սեղանի ժամանակ: «Եթե տեսականորեն ենթադրենք, որ Հայաստանը որոշ զիջումների կգնա հանուն խաղաղության տարածաշրջանում, դա չի նշանակում, որ ադրբեջանական հասարակությունում կդադարեն Հայաստանը դիտարկել որպես, մեղմ ասած, մրցակցի»,-գտնում է նա: Այդ առիթով Դեմոյանը նշել է, որ 1991 թվականից ի վեր Ադրբեջանը որոշակի կոդ ունի, որը առկա է ինչպես պետական քաղաքականության, այնպես էլ հանրության գիտակցության մեջ: «Այդ ծածկագիրը, ԴՆԹ-ի պես, այդ երկրի ժառանգական գործոնն է»,-ասել է նա: Բացի այդ, ըստ Դեմոյանի, խնդիրը չի սահմանափակվում վիճահարույց տարածքների հարցով, այն համալիր բնույթ է կրում: «Մեր առջեւ տարածաշրջանում հետագա գոյության հնարավորության գլոբալ հարցն է ծառացել եւ սա չափազանցություն չէ»,-ընդգծել է նա, հավելելով, որ տարածաշրջանում ձեւավորվող հակահայկական համակարգում Հայաստանի որոշակիորեն ագրեսիվ դիրքորոշումը տեղին կլիներ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |