ՀՀ ԱԳՆ ղեկավարը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը քննարկել են Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բերնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվեցին բանակցային սեղանի վրա առկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները` նպատակ ունենալով նախապատրաստել հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---