ՀՀ նախագահի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ

PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հունիսի 7-ի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նշենք, որ այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Ըստ ՀՀ Սահմանադրության, նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունը հրաժարական է տալիս: Դրանից հետո տասը օրվա ընթացքում պետք է նշանակվի նոր վարչապետ, իսկ այնուհետեւ 20 օրվա ընթացքում ձեւավորվի նոր կառավարություն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---