Ղարաբաղի կարգավիճակի հարցը գլխավորն է ոչ միայն ԼՂ բնակչության, այլեւ ԵԱՀԿ ՄԽ-ի համար 7 հունիսի 2007 - 21:17 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ բաց եւ արդար բանակցություններ են անցկացրել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, ներկա դրությամբ ՄԽ-ի աշխատանքում որակական փոփոխություններ են տեղի ունեցել. այն սկսել է ավելի ակտիվ աշխատել: «Ես, ինչպես բոլորդ գիտեք, լավատես եմ իմ էությամբ, սակայն առանձնակի առաջխաղացումներ ես չեմ տեսնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո: Տարաձայնությունների շրջանակը նեղանում է, սակայն դրանք դեռ կան: Հենց այդ պատճառով մենք եկել ենք տարածաշրջան, որպեսզի կարգավորենք մի շարք հարցեր»,- ասել է Բրայզան:Ամերիկացի դիվանագետը հատուկ ընդգծել է, որ չի խոսել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը շրջապատող 7 շրջանների հանձնման մասին: «Ես պարզապես խոսել եմ տարածքների վերադարձի մասին, չնշելով քանակը, եւ չեմ գտնում, որ բանակցային գործընթացի որեւէ գաղտնիք եմ բացել: ԵԱՀԿ ՄԽ-ն հոյակապ տեղյակ է, որ գոյություն ունեն նաեւ Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքներ: Սակայն դրանց վերաբերյալ բանակցությունները մտնում են երկու երկրների արտգործնախարարների իրավասությունների մեջ»,- ընդգծել է ամերիկացի միջմորդը: Նա նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշումն ունի: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը եւ նրա անվտանգությունը գլխավորն է ոչ միայն ԼՂ բնակչության, այլեւ ԵԱՀԿ ՄԽ-ի համար»,- ասել է Բրայզան: Նրա խոսքերով, բոլոր հարցերը պետք է լուծեն նախագահները, Մինսկի խումբը պարզապես տարբերակներ է առաջարկում: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Արմավիրի Դողս բնակավայրում շչակ է գործարկվելու Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ Երևանում բողոքի ակցիաները վերսկսվել են․ 38 բերման ենթարկված կա Աբովյան փողոցում ոստիկանությունն ուժ է կիրառել և բերման ենթարկել ցույցի մասնակիցներին Ալիևի անվտանգության ծառայության պետի ընտանիքը միլիոնավոր դոլարների անշարժ գույք ունի Լոնդոնում և Դուբայում Էյուբովն ավելի քան 20 տարի Ալիևի անվտանգության ծառայության պետն է, մինչ այդ էլ այդ պաշտոնը զբաղեցրել է նրա հոր օրոք ՀՀ ԶՈւ–ն ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն է սկսել Անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ |