Յուրի Մերզլյակով. Բաքվում ես հայտարարել եմ, որ Ղարաբաղը մտել է Ադրբեջանի ԽՍՀ կազմը, ոչ թե Ադրբեջանի 7 հունիսի 2007 - 21:28 AMT PanARMENIAN.Net - «Իրավաբանական տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) մտնում էր Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ: Այսօր Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է չճանացված հանրապետություն, եւ դրա սահմանների եւ պատկանելիության հարցը հանդիսանում է միջազգային իրավունքի հարց»,- Երեւանում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղը միջազգային իրավունքի օբյեկտից վերածվեց սուբյեկտի: «Այդ պատճառով պատկանելիության հարցն այդքան ցավագին է: Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ես ընդգծել եմ, որ Լեռնային Ղարաբաղը մտել է Ադրբեջանի ԽՍՀ կազմը, ոչ թե Ադրբեջանի»,- հավելել է նա: Միեւնույն ժամանակ, ռուս միջնորդը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ճանաչում է տարածքային ամբողջականության սկզբունքը: «Եթե դա չլիներ, դուք պատկերացնու՞մ եք` ինչ կկատարվեր ամբողջ աշխարհով մեկ: Ես հոյակապ գիտեմ, որ մինչ 1917 թվականը Լեռնային Ղարաբաղը մտել է Ռուսաստանի կայսրության կազմը: Պատմությունը պետք է հակամարտությունների կարգավորման համար, սակայն պետք է հանգել միջազգային իրավունքից»,- ընդգծել է Մերզլյակովը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |