ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող որոշել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փոխարեն 7 հունիսի 2007 - 21:41 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները դրված են բանակցությունների սեղանին, եւ ես կարծում եմ, որ դրանք կարող են հիմք դառնալ հակամարտության կարգավորման սկզբունքների մշակման համար»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Նրա խոսքերով, հիմնական սկզբունքներով կարելի է համաձայնության հասնել, եւ «այդ պատճառով մենք որոշ առումով լավատես ենք»: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է գնահատեն մեր առաջարկությունները եւ որոշեն, թե որ կետերին են նրանք համաձայն, որոնց` ոչ: Իսկ դա արդեն կախված չէ ՄԽ-ից»,- նշել է Ֆասիեն: Նա նշել է, որ բանակցությունների «ճեղքումը» կկայանա այն ժամանակ, երբ նախագահներն սկսեն վստահել միմյանց եւ հանգեն հավասարակշռված եւ արդար որոշման: «Այդ ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կսկսեն խաղաղ համաձայնագրի մշակումը»,- ընդգծել է ֆրանսիացի միջնորդը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությանը բանակցային գործընթացին, ապա Բեռնար Ֆասիեն եւս մեկ անգամ կրկնեց, որ որքան շուտ ԼՂ-ն մասնակցի բանակցություններին, այնքան լավ: «Այժմ մենք ադրբեջանական կողմի հետ քննարկում ենք այդ հարցը: Սակայն մենք դեռ չենք հասել նրան, որպեսզի խոսենք համաձայնության մանրամասների մասին: Մենք հիմքն ենք նախապատրաստում, իսկ երբ կողմերը որոշում կընդունեն, ոչ ոք չգիտի, այդ թվում եւ Մինսկի խումբը»,- ասել է համանախագահը, հավելելով, որ հանդիպումները Արկադի Ղուկասյանի հետ անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի դիրքի եւ այլ հարցերի ճշտման համար: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |