Հայաստանում ԱՄՆ դեսպան կնշանակվի այն ժամանակ, երբ նրա թեկնածությունը հաստատի Սենատը

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան կնշանակվի այն ժամանակ, երբ նրա թեկնածությունը հաստատի Սենատը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, նախագահ Ջորջ Բուշի առաջադրած թեկնածությունը անփոփոխ է` Ռիչարդ Հոգլանդ: «Ես հուսով եմ, որ հաստատման գործընթացը հաջող կանցնի»,- ասել է նա:



Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին գործերով հանձնաժողովը երկու անգամ արգելափակել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Երկու անգամն էլ վետոյի իրավունքն օգտագործել է Նյու Ջերսիի սենատոր Ռոբերտ Մենենդեզը, ով հայտարարել է, որ այն մարդը, ով մերժում է Հայոց ցեղասպանությունը, չի կարող ներկայացնել ԱՄՆ-ի շահերը Հայաստանում: Հանձնաժողովի առջեւ կայացած լսումներին Հոգլանդը հայտարարել է, որ ճանաչում է 1915 թվականի իրադարձությունները, սակայն չի համարում դա ցեղասպանություն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---