Հայաստանի նախագահը մեկնում է Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին 8 հունիսի 2007 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 9-ին կմեկնի Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Գագաթնաժողովի ընթացքում առանցքային կլինի տնտեսական համագործակցության թեման: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Պետերբուրգյան 11-րդ միջազգային տնտեսական ֆորումին: Սանկտ-Պետերբուրգում նախատեսվում է Հայաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովի հանդիպումը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |