Կոսովոյի ճանաչումը անմիջապես չի հանգեցնի Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները կառուցված են Պրահայի սկզբունքների վրա եւ չեն կարող հավերժ շարունակվել, քանի որ դրանցում տրամաբանական ավարտ է դրված, Երեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ «Դաշնակցության» Հայ Դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը: «Մեզ համար մի բան է պարզ. առաջին հերթին պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, իսկ հետագա հարցերը երկրորդական են: Ավելին, դրանց քննարկումն անիմաստ է»,- նշել է Կիրո Մանոյանը: Մանոյանը հիշեցրել է ՀՅԴ «Դաշնակցության» դիրքորոշումը. «քանի դեռ չի որոշվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տարածքների հանձնաման մասին խոսելն անիմաստ է, իսկ եթե հիմնային հարցը որոշվի. ապա տարածքների հանձնումը հանդիասնում է զիջում, որը պետք է կատարվի հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգությունը»: Հարցին, թե ինչպես կարող է ազդել Կոսովոյի անկախության ճանաչումը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման վրա` Կիրո Մանոյանը հայտարարել է, որ Կոսովոյի անկախությունը չի հանգեցնի նրան, որ անմիջապես կճանաչվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, սակայն դա կարող է ամրապնդել հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
---