Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, այն չի կարող մնալ Ադրբեջանի կազմում

PanARMENIAN.Net - Եթե Կոսովոն անկախություն ստանա, դա նշանակում է, որ Արցախի ժողովրդի պայքարը ճիշտ էր: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Jane's Հետազոտական կենտրոնի փորձագետ-վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, այդ դեպքում լրիվ տրամաբանական հարց է ծագում. ինչու Կոսովոյին կարելի է, իսկ Ղարաբաղին` ոչ: 1988 թվականի իրադարձությունները Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում հաստատել են դա:



Այսօր ժամանակը աշխատում է Հայաստանի վրա եւ առաջնակարգ խնդիր է հանդիսանում ԼՂ-ի շուրջ բուֆերային գոտու բարեկարգման եւ բնակեցման հարցը: Սակայն եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է պատերազմել, ապա դա պարզապես երազանք է, ընդ որում անիրականանալի եւ տանուլային: Քանի դեռ Սաֆար Աբիեւն է հանդիսանում է պաշտպանության նախարար, ոչ մի լուրջ բարեփոխումներ ադրբեջանական բանակում չեն նախատեսվում, չնայած հայտարարված է $1 մլրդ բյուջեին»,- ընդգծել է նա:



Միեւնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ երկու երկրների նախագահների հանդիպումը Սանկտ-Պետերբուրգում ոչինչ չտվեց: «Բանակցային գործընթացը վերջին անգամ ակտիվացել է 2001 թվականին Քի-Ուեսթում, դրանից հետո սկսեց անկումը: Ինչ վերաբերում է «հնարավորությունների պատուհանին», ապա այսպիսին պարզապես չի էլ եղել»,- ընդգծել է Գիրագոսյանը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---