Հայաստանում ԱՄՆ դեսպանի բացակայությունը բացասաբար է ազդում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - «Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է որոշվի Երեւանում, այլ ոչ թե Կալիֆորնիայում»,- Երեւանում լրագրողներին հայտարարել է Jane's հետազոտական կենտրոնի փորձագետ-վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, Հայաստանում ԱՄՆ դեսպանի բացակայությունը բացասաբար է ազդում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: «Սփյուռքը կամ հայկական հասարակական կազմակերպությունները չեն, որ պետք են որոշեն, թե ով է լինելու Երեւանում ԱՄՆ դեսպան, այլ ԱՄՆ Սենատը: Եւ որքան արագ դա կատարվի, այնքան լավ»,- ընդգծել է նա:



Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը երկու անգամ արգելափակել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Երեւանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում: Երկու անգամն էլ վետոյի իրավունքն օգտագործել է Նյու Ջերսիի սենատոր Ռոբերտ Մենենդեզը, ով հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը մերժող մարդը չի կարող ներկայացնել ԱՄՆ-ի շահերը Հայաստանում: Հանձնաժողովի առջեւ կայացած լսումներին Հոգլանդը հայտարարել է, որ ճանաչում է 1915 թվականի իրադարձությունները, սակայն ցեղասպանություն չի համարում: Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը արդեն հավանություն տվել էր Ռիչարդ Հոգլանդի թեկնածությանը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---