ՀՀ ԱԳՆ ղեկավարը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարծիքներ են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման մասին15 հունիսի 2007 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ, հայ-թուրքական հարաբերությունները: Անդրադառնալով Հայաստանում խորհրդարանական ընտրություններին` ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծեց, որ ԵՄ գնահատում է ընտրությունները որպես առաջընթաց եւ ակնկալում, որ առաջիկա նախագահական ընտրություններին այդ միտումը կշարունակվի: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Ս. Պետերբուրգում տեղի ունեցած նախագահների հանդիպման արդյունքների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |