Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններն այսօր շատ բարիդրացիական են եւ արդյունավետ20 հունիսի 2007 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններն այսօր շատ բարիդրացիական են եւ արդյունավետ: Այդ մասին Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի տարեկան հաշվետվությունում նշվում են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործման դրական տենդենցները: «Ռոբերտ Սիմոնսի հետ հանդիպմանը մենք քննարկել են անվնագության հարցեր, Ղարաբաղի հակամարտությունը, ՆԱՏՕ-ի տեսանկյունը Կոսովոյի խնդրի կարգավորման հարցով, ՀՀՊ հարցով կողմերի մոտեցումները: Շոշափվել է նաեւ ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններում Հայաստանի մասնակցության ընդլայնման հարցը»,- ասել է Օսկանյանը:Իր հերթին, Դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկվել է ԱԳԳԾ իրագործման ընթացքը: «Մենք կշարժվենք նույն ուղղությամբ: Ծրագիրը ենթադրում է համագործակցություն ոչ միայն պաշտպանության, այլեւ այլ բնագավառներում: ՆԱՏՕ-ն նաեւ բարձր է գնահատում հայ խաղաղարարների դերը»,- նշել է Ռոբերտ Սիմոնսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |