ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխությունը քնարկման ենթակա չէ20 հունիսի 2007 - 18:48 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Սանկտ-Պետերբուրգում նկատվել է Ադրբեջանի դիրքորոշման որոշ փոփոխություն: Որեւէ կոնկրետ բան վաղ է ասել, սակայն միտումներ կան»,- լրագրողներին Երեւանում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխման հարցը չի քննարկվում:«Սակայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության հարցը միշտ եղել է օրակարգում: Ղարաբաղի մասնակցությունը չի նշանակի բանակցությունների ձեւափաչի փոփոխություն կամ ընդլայնում, ընդհակառակը, դա նշանակում է վերադարձ բանակցությունների հիմնական ձեւափաչին, քանի որ սկզբնական փուլում` մինչեւ 1997 թվականի մարտը, ԼՂՀ-ն մասնակցում էր ԵԱՀԿ Մինկսի խմբի գործընթացում»,- ասել է Օսկանյանը: Մեկնաբանելով վերջերս Տիրասպոլում կայացած ԱՊՀ ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչների հանդիպումը` Վարդան Օսկանյանը նշել է, որ ԼՂՀ ներկայացուցիչ Արման Մելիքյանը գտնվել է այնտեղ դիտորդի կարգավիճակում: «Լեռնային Ղարաբաղի հարցը տարբերվում է մյուսներից եւ այն չարժէ դիտարկել մյուս հակամարտությունների շարքում»,- ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |