Թուրք-մեսխեթների հայրենադարձությունը Ջավախքի հայերին չի վերաբերվում25 հունիսի 2007 - 16:05 AMT PanARMENIAN.Net - «Ջավախքի հայ բնակչության օգտագործումը թուրք-մեսխեթների հայրենադարձման հարցում արմատապես սխալ է»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, նրանք պետք է վերադառնան այնտեղ, որտեղ ապրել են մինչեւ տարագրումը: «Այժմ նրանց տներում վրացիներ են ապրում, այնպես որ Ջավախքի հայերի համար այդ հարցն արդիական չէ: Սամցխե-Ջավախք շրջանը շատ մեծ է, ավելին, հայրենադարձներին նախատեսվում է ամբողջ Վրաստանով բնակեցնել: Ավելին, եթե Վրաստանը կատարի բոլոր իր պարտավորությունները Եվրոպայի Խորհրդի առջեւ, ապա ջավախահայերն ավելի քիչ խնդիրներ կունենան»,- ընդգծել է Մանոյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |