Կիրո Մանոյան. Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ձեւաչափի փոփոխությունն անխուսափելի է

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահի թեկնածու Բաքո Սահակյանը, ում աջակցում է ՀՅԴ Դաշնակցությունը, ի վիճակի է արժանավայել ներկայացնել Լեռնային Ղարաբաղը եւ Ղարաբաղի ներկայացուցիչներին դարձնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի լիարժեք մասնակիցներ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Մանոյանը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձեւաչափի փոփոխությունն անխուսափելի է:



Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած գոտու բնակեցման անհրաժեշտությունը: «Եթե բնակեցման հարցով հստակ պետական քաղաքականություն լինի, ֆինանսավորում միշտ կգտնվի: Վերաբնակների համար պետք է պայմաններ ստեղծել: Նրանք պետք է վստահ լինեն, որ նոր տարածքներ են գրավում ոչ միայն իրենց համար, այլեւ իրենց սերունդների»,- ասել է նա:



Կիրո Մանոյանը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ ՀՅԴ Դաշնակցությունը սփյուռքին, Հայ Առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսներին, ավանդական կուսակցություններին եւ բարեգործական կազմակերպություններին առաջարկում էր միջոցներ հատկացնել այդ նպատակների համար, սակայն, նրա խոսքերով, այդ հարցով վերջնական որոշում չի կայացվել մեծ մասամբ քաղաքական նկատառումներով: Նա նաեւ նշել է, որ չկան տարածքներ, որոնք անհնարին է բնակեցնել, «պարզապես պետք է սկսել նրանցից, որոնք ավելի հեշտ է բնակեցնել»:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---