Ռոբերտ Քոչարյանն ու Ռենե վան դեր Լինդենը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների հարցը 4 հուլիսի 2007 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենին, հայտնում է Նախագահի մամլո ծառայությունը: Քննարկվել են եվրոպական կառույցների հետ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներին: Կողմերը խոսել են նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների, այդ թվում` Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության քաղաքականության համատեքստում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման հնարավորությունների մասին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |