Եվրամիությունը գոհ է Հայաստանի հետ համագործակցության մակարդակից

PanARMENIAN.Net - Քանի որ Պորտուգալիան եւ Սլովենիան դեսպանատներ չունեն Հայաստանում, տարվա ընթացքում Եվրամիությունը Հայաստանում կներկայացնի Ֆրանսիան: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսսովը: Նրա խոսքերով, Ֆրանսիան ԵՄ-ն կներկայացնի ՀՀ-ում արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերում մինչեւ 2008 թվականի հուլիսը: «Այս շրջանը չափազանց կարեւոր է Հայաստանի համար Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի իրականացման առումով: Եվրահանձնաժողովի պատվիրակությունը կաջակցի Հայաստանին առեւտրի, գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներում»,-նշել է ֆրանսիացի դիվանագետը:



Իր հերթին Հայաստանում Եվրահանձնաժողովի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դը Լայզենբերգերն ընդգծել է, որ առաքելությունը պետք է գնահատի Հայաստանը որպես շուկայական տնտեսություն ունեցող երկիր: «Հայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար: Մենք պայմանավորվել ենք, որ ձեր երկիր կայցելի ԵՄ գնահատման առաքելությունը, որը կորոշի Հայաստանին շուկայական տնտեսությամբ երկրի կարգավիճակ շնորհելու հարցը: Դա օգտակար կլինի Հայաստանի համար, եւ թույլ կտա նախանշել հետագա քայլերն այդ ուղղությամբ»,-ասել է Ռաուլ դը Լայզենբերգերը` հավելելով, որ Եվրամիությունը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---