ԼՂՀ-ում կայացած ընտրությունները կարող են օրինակ ծառայել բազմաթիվ երկրների համար

PanARMENIAN.Net - «Եվրոպական կառույցները հիանալի գիտեն, որ ընտրությունները ԼՂՀ-ում շատ ավելի թափանցիկ եւ արդար են անցնում, քան տարածաշրջանի մյուս երկրներում, ինչը զրկում է նրանց Լեռնային Ղարաբաղի վրա ազդելու լծակներից»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, հերթական նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում եւս մեկ կարեւոր քայլ են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանապարհին:



«Ոչ մի ինքնահռչակ հանրապետությունում նախագահը չի փոխվում սահմանադրական ճանապարհով, ինչպես դա կատարվում է Ղարաբաղում, ինչպես նաեւ սահմանադրությունը, որն ընդունվել է հանրաքվեի միջոցով: Ես պետք է ասեմ, որ ԼՂՀ բնակչությունը շատ քաղաքականացված է եւ միշտ ընտրություն է կատարում, ելնելով անվտանգության սեփական շահերից: Այդ առումով, ես գտնում եմ, որ ԼՂՀ-ում կայացած ընտրությունները կարող են օրինակ ծառայել բազմաթիվ երկրների համար»,-ընդգծել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---