Ռուսաստանի մասնակցության դադարեցումը ԵՍՍՊ-ին չի անդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի մասնակցության դադարեցումը Եվրոպայում սովորական սպառազինությունների վերաբերյալ պայմանագրին (ԵՍՍՊ) հազիվ թե կարողանա ազդել տարածաշրջանի իրավիճակի վրա, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, ամբողջ խնդիրը նրանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են մնալ ԵՍՍՊ անդամներ եւ պարտավոր են կատարել նրա պահանջները: «Ինչ վերաբերում է ԼՂՀ-ին, ապա բոլոր վերջին տարիներին այդ երկիրը կատարել է ԵՍՍՊ պահանջներն, այսպես ասած, կամավոր սկզբունքներով: Ռուսաստանի ֆլանգային սպառազինության փոփոխությունները հավանաբար կանդրադառնան այն տարածաշրջանների վրա, որոնք հայտնվել են ՆԱՏՕ-ի անդամ արեւելաեվրոպական երկրների անմիջական հարեւանությամբ:



Հիշեցնենք, որ 2007 թվականի հուլիսի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Եվրոպայում սովորական սպառազինությունների (ԵՍՍՊ) մասին պայմանագրին իր երկրի մասնակցությունը դադարեցնելու մասին: Պուտինի հրամանագրում հղում է արվում «Ռուսաստանի Դաշնության անվտանգությանն առնչվող բացառիկ հանգամանքներին, որոնք պահանջում են անհապաղ միջոցներ ձեռնարկել»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---