ՀՀ ՊՆ-ում կայացավ ռազմական դոկտրինի նախագծի մշակման հանձնաժողովի ամփոփիչ նիստը 3 սեպտեմբերի 2007 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` հինգերորդ նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նախագահությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նիստի ընթացքում ամփոփվեցին ՀՀ ռազմական դոկտրինի նախագծի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, քննարկվեցին եւ համաձայնեցվեցին հանձնաժողովի անդամների դիտողություններն ու առաջարկությունները: Որոշումներ կայացվեցին հանձնաժողովի հետագա կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ, տրվեցին հանձնարարականներ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |