Հայաստանը մտադիր է ընդլայնել իր խաղաղապահ ներկայությունը Կոսովոյում 6 սեպտեմբերի 2007 - 19:38 AMT PanARMENIAN.Net - «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը քննարկվել են զինված ուժերի բարեփոխման հարցեր, մասնավորապես, բանակում պաշտոնյաների շարքերում քաղաքացիական ուժերի քանակի մեծացում, ինչպես նաեւ Հայաստանում ամբողջովին քաղաքացիական կառավարության ձեւավորում»,- Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) շատ կարեւոր է պետության համար: Օսկանյանը նշել է, որ այդ ծրագրով մեծանում է քաղաքացիական վերահսկողության դերը բանակի նկատմամբ: Խոսելով Հայաստանի խաղաղապահ առաքելությունների մասին` ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ առաջիկայում Կոսովոյւմ ՀՀ խաղաղապահ ներկայությունը կմեծանա երկու անգամ` հասնելով 100 մարդու: «Հարցը վերջնական լուծում կստանա մինչեւ տարվա վերջ»,- հավելել է Օսկանյանը:ՀՀ ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է, որ Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ հանդիպմանը քննարկվել են նաեւ Կոսովոյի, Լեռնային Ղարաբաղի եւ ընդհանուր արտաքին քաղաքական խնդիրներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |