Հայաստանում վերաբացվել է զինամթերքի գործարան 7 սեպտեմբերի 2007 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Երեկ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ին պատկանող «Նեյտրոն» գործարանի վերաբացման արարողությանը, շրջել գործարանի արտադրամասերում, ծանոթացել արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Վերաբացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ներկայացվել է, որ «Նեյտրոն» ՓԲԸ-ի եւ «Բագավան» ՓԲԸ-ի մասնավորեցման ծրագրի շրջանակներում «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ն 2007թ. ապրիլից սկսած, շուրջ հինգ ամիսների ընթացքում, արտադրական հզորությունների եւ վարչական տարածքների նորացման ու բարեկարգման նպատակով, իրականացրել է լայնածավալ շինարարական եւ վերանորոգման աշխատանքներ` կատարելով ընդհանուր առմամբ 4,7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում: Շինարարական աշխատանքներին զուգահեռ իրականացվել են առկա հաստոցների կապիտալ վերանորոգման, կարգավորման եւ տեխնոլոգիական գործընթացներին համապատասխան դրանց տեղափոխման ու տեղակայման աշխատանքները` ստեղծելով պարկուճի, գնդակի եւ հավաքման ամբողջական արտադրություններ: Սպասվում է, որ տարեկան 100 մլն. փամփուշտ է արտադրվելու: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |