ՀՀ ԱԳՆ ղեկավարը եւ ԵԱՀԿ ՄԽ-ն քննարկել են Ղարաբաղի հարցում առկա տարաձայնությունների հաղթահարման հնարավորությունները17 սեպտեմբերի 2007 - 20:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովին (ՌԴ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվեցին ԼՂ հակամարտության կարգավորման ներկա ընթացքը, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո առկա տարաձայնությունների հաղթահարման եւ դիրքորոշումների մերձեցման հնարավորությունները: Համանախագահները ներկայացրեցին ԼՂ կատարած այցելության եւ ԼՂՀ նոր նախագահի հետ հանդիպման արդյունքները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |