Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները չեն կարող սառեցնել ղարաբաղյան գործընթացը

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահի հետ մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք եւ շատ հետաքրքիր տեղեկություններ ստացանք: Առաջին շփումը նրա հետ չափազանց լավ անցավ»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, արդյունավետ էին նաեւ Երեւանում կայացած հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Մենք կարծում ենք, որ մեր ուղեւորությունը Բաքու լրացուցիչ խթան կհանդիսանա առաջընթացի համար, եւ հուսով ենք, որ հանդիպումները Ադբրեջանի ղեկավարության հետ նույնպես կառուցողական կլինեն»,-նշել է ռուս դիվանագետը:



Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հնարավոր հանդիպմանը, ապա ըստ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեի, դա պարզ կդառնա Բաքվի հանդիպումներից հետո: «Երկու երկրներում կայանալիք նախագահական ընտրությունները չեն կարող սառեցնել բանակցային գործընթացը, ուղղակի մեր այցերն այդքան հաճախակի չեն լինի: Նախագահները կարող են հանդիպել, եթե դա իրոք անհրաժեշտ լինի»,-ասել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---