Հայաստանի քաղաքական ուժերի նախաձեռնությունները Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ քննարկման առարկա չեն

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ օրակարգում ներկայացված հարցերը ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության գծով Մինսկի խումբը չի մեկնաբանում եւ չի քննարկում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն` պատասխանելով խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնության մասին հարցին, որը ՀՀ ԱԺ օրակարգ է մտցրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին հարցը: «Խորհրդարանական «Ժառանգություն» կամ ցանկացած այլ խմբակցության նախաձեռնություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին ԵԱՀԿ ՄԽ քննարկման առարկա չէ»,-ընդգծել է Ֆասյեն:



Նշենք, որ «Խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը օգոստոսի 28-ին Հայաստանի ԱԺ-ի քննարկման է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին» օրինագիծը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---