Պատերազմը ոչ մի դեպքում չի կարող ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեթոդ հանդիսանալ

PanARMENIAN.Net - Պատերազմը ոչ մի դեպքում չի կարող ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեթոդ հանդիսանալ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Ֆրանսիացի համանախագահը հիշեցրել է լրագրողներին ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունը հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիության մասին: «Ես բազմիցս եմ հայտարարել պատերազմի բացասական հետեւանքների մասին եւ կրկին չեմ կրկնվի»,-ասել է միջնորդը:



Իր հերթին, ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը ընդգծել է, որ այն ամենն, ինչ չի նպաստում հակամարտության կարգավորմանը վնասակար է համանախագահների համար, առավել եւս ռազմատենչ հայտարարությունները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---