ԵԱՀԿ ՄԽ-ն չգիտի թե ինչ ի նկատի ուներ Մորատինոսը, խոսելով բանակցություններում փոփոխությունների անհրաժեշտության մասին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահները չգիտեն թե ինչ ի նկատի ուներ ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը, խոսելով ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխությունների անհրաժեշտության մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ-ն գործում է 10 տարի շարունակ եւ այն փոխարինելու համար տարիների աշխատանք է հարկավոր: «ԵԱՀԿ-ն միջնորդ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի վրա է դրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու պատասխանատվությունը»,-ասել է Ֆասյեն:



Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը հայտարարել էր. «ԵԱՀԿ-ն մեծապես հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ : Դրական արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել բանակցային գործընթացում»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---