Վ. Օսկանյան. ԵԱՀԿ ՄԽ-ն ինքը կորոշի` ինչ մակարդակով են անցնելու հաջորդ հանդիպումները18 սեպտեմբերի 2007 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկկողմանի հանդիպման մասին պայմանավորվածություն չի եղել: Այդ մասին սեպտեմբերի 18-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, համանախագահների հետ հանդիպումները արդյունավետ էին, սակայն օրակարգում դեռեւս մնում են մի շարք չհամաձայնեցված հարցեր, որոնց կարգավորման հեռանկարները եւ քննարկում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բանակցությունների գործընթացում եղած ընդմիջմանը: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը, խոսքը, հիմնականում, գնում էր չհամաձայնեցված հարցերի մասին, երկրի ղեկավարը իր տեսակետն է ներկայացրել դրանց շուրջ, այժմ համանախագահները գտնվում են Բաքվում, որտեղ ամենայն հավանականությամբ կլսեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարծիքը: Հայկական ԱԳՆ ղեկավարը նշել է, որ եթե համանախագահները տեսնեն, որ Ալիեւի եւ Քոչարյանի դիրքերում կան ընդհանրություններ վերը նշված հարցերով, «նրանք արդեն կսկսեն լուծել հետագա օպտիմալ քայլերը»: Անհրաժեշտ է սպասել Բաքվի հանդիպման արդյունքներին, իսկ հետո արդեն կերեւա` ինչ մակարդակով են անցնելու հանդիպումները, ԱԳՆ ղեկավարների, թե հանրապետությունների նախագահների, նկատել է նա, հավելելով, որ, հնարավոր է, համանախագահները որոշեն այլ կերպ վարվել եւ սահմանափակվեն տարածաշրջանային այցելությամբ: «Ոչ մի հնարավորություն բացառված չէ, դա լինելու է համանախագահների որոշումը»,- նկատել է Օսկանյանը, հաղորդում է Regnum-ը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |