Իտալիան աջակցում է եվրոպական ուղին բռնած երկրների զարգացմանն ու եվրաինտեգրմանը19 սեպտեմբերի 2007 - 18:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Իտալիայի ԱԳՆ նախկին պետական քարտուղար Ումբերտո Ռանիերիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում Հայաստանի եւ Իտալիայի երկկողմ շփումների կապակցությամբ: Նախարար Օսկանյանը կարեւորեց ԵՄ-ի «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակում փոխադարձ շփումների արդյունքում ձեւավորված ամուր հարաբերությունները` հատկապես առանձնացնելով գյուղական շրջանների զարգացման ծրագրերը: Հյուրերի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հարաբերությունները հարեւանների հետ, ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը, ինչպես նաեւ Հայաստանի մոտեցումները ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի վերաբերյալ: Իր հերթին, Ումբերտո Ռանիերին ներկայացրեց Հայաստան կատարած այցի նպատակներն ու հայտնեց տպավորությունների մասին: Պարոն Ռանիերիի խոսքով իրենց նպատակն է աջակցել եվրոպական ուղին բռնած երկրների զարգացմանն ու եվրաինտեգրմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |