Բանակը հանդիսանում է Հայաստանի անկախության երաշխավորը21 սեպտեմբերի 2007 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հայկական բանակը հետագայում եւս մնալու է երկրի անկախության գլխավոր երաշխավորը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերով մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, բանակի բարեփոխման ներկա փուլում պետք է անպայման հիշել, որ Հայաստանը պետք է հզոր բանակ ունենա, որը կշարունակի իրականացնել երկու հիմնական առաքելությունները` ագրեսիայի զսպում ու հանրապետության սահմանների պաշտպանություն:Աղաբեկյանը Հայաստանի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը անվանել է երկրի տարածքում ռուսական ներկայությունը: «Ռուս զինովրականները զսպուն են Թուրքիայի ագրեսիան, եւ շատ լավ են անում դա: Սակայն մենք պետք է հիշենք մեր հիմնական հակառակորդի մասին եւ գիտակցենք մեր բանաի դերը, որպես հիմնական զսպող ուժ այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղի հարցը խաղաղ կարգավորում չստանա»,- ընդգծել է Աղաբեկյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |