Ս. Սարգսյան. Հայ ժողովրդի դարավոր երազանքը` անկախ Հայաստանի գոյությունը, արդեն 16-ամյա պատմություն ունի21 սեպտեմբերի 2007 - 18:13 AMT PanARMENIAN.Net - «Հայ ժողովրդի դարավոր երազանքը` անկախ Հայաստանի գոյությունը, արդեն 16-ամյա պատմություն ունի: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մենք բացեցինք հայոց պատմության նոր էջը, որն այսօր բոլորս միասին ենք գրում»,- ասվում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում հայ ժողովրդին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում նաեւ նշվում է. «Հաղթանակած պատերազմ, հաղթահարված ճգնաժամ ու բարձր տնտեսական աճ, ժամանակակից պետությանը բնորոշ ինստիտուտներ, զարգացող հասարակական-քաղաքական միջավայր ու վերելքի մե՜ծ ներուժ. ահա թե ինչ է արդեն իսկ գրված այդ էջում: Շատ ավելին է գրված այդ էջում: Բայց եւ համոզված եմ` միասին մենք դեռ բազմաթիվ տողեր ենք ավելացնելու այս «գրառումներին»:Եղել են ու կան դժվարություններ` անօթեւան ընտանիքներ, աղքատություն, կոռուպցիա, ոտնահարված իրավունքներ: Տխրել ու պայքարել ենք նման երեւույթների դեմ, բայց միշտ սիրել ենք մեր պետությունը: Սիրել ենք սթափ: Եվ հենց այդ սթափությունն է, որ շարունակում է մեզնից պահանջել սատար լինելու մեր պետության հետագա վերելքին` մեր աշխատասիրությամբ, մեր սրտացավությամբ ու նվիրումով: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ` անկեղծ հավատով, որ գալիք բոլոր հաղթանակները կայանալու են հանուն եւ ի փառս Հայաստանի Հանրապետության: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |