Հայաստանը վերացրել է վիզային ռեժիմը Էստոնիայի այն քաղաքացիների համար, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն27 սեպտեմբերի 2007 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Ղեկավարվելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի կառավարությունը որոշել է` փոխադարձ սկզբունքների հիման վրա, Էստոնիայի Հանրապետության դիվանագիտական անձնագիր կրող անձանց ազատել ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Նման որոշում է ընդունվել այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ:Հիշեցնենք, որ Բրյուսել կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է իր էստոնացի գործընկեր Ուրմաս Պաէտի հետ: Հանդիպման ընթացքում Էստոնիայի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանել Էստոնիայի քաղաքացիների համար` նշելով, թե դա կնպաստի տնտեսական եւ զբոսաշրջային շփումների ակտիվացմանը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |