Վարդան Օսկանյան. Եվրահանձնաժողովը պետք է կոչ անի Թուրքիային անհապաղ բացել Հայաստանի հետ սահմանը10 հոկտեմբերի 2007 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը պետք է կոչ անի Թուրքիային անհապաղ բացել Հայաստանի հետ սահմանը, քանի որ շրջափակումը Կոպենհագենի չափանիշների խախտում է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` հանդես գալով Բրյուսելում Եվրահանձնաժողովի Արտաքին կապերի կոմիտեի նիստում: Նրա խոսքերով, սահմանի փակումը բացասաբար է անդրադառնում ԵՄ եւ Կովկասի հարաբերությունների վրա: «Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին 10-15 տարուց: Միթե՞ Հայաստանը պետք է այդքան ժամանակ սպասի սահմանի բացմանը: Դա անթույլատրելի է»,-ընդգծել է Օսկանյանը: Նա նաեւ նշել է, որ եթե Թուրքիան չհաշտվի իր անցյալի հետ, նա կարող է լուրջ դժվարությունների հանդիպել ԵՄ-ին անդամակցելիս: «Եվրամիությունը պետք է քննարկի Հայոց ցեղասպանության հարցը մարդու իրավունքների տեսակետից»,-ասել է նա:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |