Բոսթոնում Ամենայն Հայոց կաթողիկոսը հարգել է Հոլոքոսթի զոհերի հիշատակը10 հոկտեմբերի 2007 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Բոսթոնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը այցելել է Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձան` իր հարգանքի տուրքը մատուցելու Հոլոքոստի զոհերի հիշատակին: Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցում էին Բրուքլինի Բեթ Զիոն տաճարի հովիվ Ռաբբի Մոշե Ուոլդոկսը, Նյու Ինգլանդի լիգայի տարածքային ղեկավար Էնդրյու Տերսեյը եւ ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը եւ ռաբբի Մոշե Ուոլդոկսը նշեցին, որ այսպիսի դաժանությունների ճանաչումը, դատապարտումը եւ կանխումը պետք է լինի հաստատուն, հատկապես Դարֆուրի ժողովրդի համար, որոնց հանդեպ այժմ ցեղասպանություն է իրականցվում: Հոլոքոստի հուշարձանի տարածքում շրջելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունը հայտնեց Էնդրյու Տերսեյին` դատապարտելու համար բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են ընդունել Հայոց ցեղասպանությունը` բարոյապես աններելի նկատելով այդ մոտեցումը: Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց նաեւ Ամերիկայի հրեական համայնքի նախկին նախագահ Ջեյմս Կոֆմենին` մարդկության բարօրությանն ուղղված նրա ներդրումների համար: Նշենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը ԱՄՆ-ում է գտնվում հովվապետական այցով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |